« Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազն այնքան անլրջանա, որ մտնի ԱԺ և միջնորդի Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն՝ այս հորինված գործը շարունակելու համար»: ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Լևոն Քոչարյանը երեկ ազատ արձակվեց ՔԿՀ-ից՝ ԱԺ պատգամավոր դառնալու հիմքով, սակայն դատախազը կարող է մտնել ԱԺ նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
«Կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ, թույլտվություն ստանան, որ գործը շարունակվի: Այսինքն դրա համար եւս ԱԺ-ի համաձայնությունն է պետք, որ քրգործը շարունակվի: Ես չեմ բացառում, որ նման քայլ անեն, բայց ես դա էլ խորհուրդ չեմ տա, որովհետեւ առանց այդ էլ մեր երկիրն այս սարքովի գործերով թուլանում է: Աշխարհում ինչքան մարտահրավեր կա՝ մեզ է ուղղված, այս իրավիճակում դնենք իրար նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցենք… մարդու ծեծի են ենթարկում, մի բան էլ քրգործ են հարուցում, թե իբր ինքն է ծեծի ենթարկել: Տեսագրություն էլ կա եւ նույնիսկ ամենավառ ՔՊ-ականը չի կարող պնդել, որ Լեւոն Քոչարյանն է ուժ գործադրում: Այնպես, որ հուսով եմ, որ այս թեման շատ արագ կփակվի»,-ասաց Նազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը