06 11 2023

ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի մասին սեպտեմբերին միջազգային մամուլում ավելի քան 1000 հրապարակում է արվել․ ՀՀ ԱԳՆ

ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի մասին սեպտեմբերին միջազգային մամուլում ավելի քան 1000 հրապարակում է արվել․ ՀՀ ԱԳՆ

Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ներկայացնելով որոշ տվյալներ միջազգային մամուլի լուսաբանումների մասին։

«Ամբողջ աշխարհում հրապարակումների թիվը սեպտեմբերին գերազանցել է 1000-ը, իսկ հոկտեմբերին՝ 800-ը, ներառյալ հայրենիքից հեռացող 100 հազար մարդու սրտաճմլիկ պատմությունները»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ