Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, համայնի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություներ են տեղի ունեցել Արարատի մարզի Վերին Դվին և համայնքի ղեկավարի ընտրություն՝ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքներում։
Վերին Դվին համայնքում մասնակցել է ընտրողների շուրջ 53 տոկոսը, Արզնի համայնքում՝ շուրջ 55 տոկոսը։
Ուշագրավ է, որ մարզային համայնքներում ավելի շատ են քաղաքացիական պարտք կատարելու վերաբերյալ ակտիվ, քան Երևանում, որտեղ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 28,5 տոկոսը։
Ընդ որում, նշենք, որ գյուղական համայնքներում դեռևս գյուղատնտեսական աշխատանքի շրջան է, և քաղաքացիների զբաղվածությունը քիչ չէ։
Նշենք նաև, որ երկու համայնքներում էլ թեկնածուների պակաս չկար։ Արզնիում գրանցված էր 5 թեկնածու, Վերին Դվինում՝ 3։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը