28 10 2023

Հայաստանում մեկ օրով է պետք ապրել. վաղը չես իմանա ի՞նչ գլխիդ կգա․ Նարինե Կիրակոսյան

Հայաստանում մեկ օրով է պետք ապրել. վաղը չես իմանա ի՞նչ գլխիդ կգա․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Հայաստանում մեկ օրով է պետք ապրել. վաղը, կամ մեկ ժամ հետո չես իմանա ի՞նչ գլխիդ կգա։ Հայաստանում ներվեր էլ ծախսել պետք չէ, քանի սահմանին շվշվացող ԱԱԾ-ի աշխատողը Ադրբեջանի սահմանները լավ գիտի, բայց Հայաստանինը ոչ։ Հայաստանում բանակի, զինվորի կենաց խմելը, կամ խաղաղության մաղթելը նախկիններից մնացած վատ խասյաթ է, քանի որ բանակի ծառայողը սահման չի պահում, այլ տուն ու ընտանիք է կերակրում, զենքն էլ հրաման չկա թուրքի դեմն առնելու համար կիրառել։ Բանակում Կյաժն էր ծառայում, որ իր դիրքի համար իրան պայթացրեց, իսկ հիմա բանակ չկա, բանակի տնազն էլ չի, պարզապես գործատեղի է, ուրիշ ոչինչ։ Հայաստանում ապրելը անորոշության, դեժավյուի կինո է. քնում ու արթնանում ես աննպատակ, անապագա, անծրագիր, առանց վաղվա գալիքի։ Ամեն օր նույն միապաղաղությամբ, զգայարանների բթացմամբ, մեկ գրիպ, կամ եսիմ ինչ վիրուս, մեկ սրտի ցավով, ճնշումի տատանումներով, մեկ էլ նորից ինքնազգացողության վատթարացմամբ, կարծես ուղեղդ ու հիշողությունդ կոռոնան կերելա։ Ամեն դեպքում մեկ օրով ապրելը` տարբերակ է ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ