«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարարից հետարքրքվեց՝ վերջին օրերին աղմուկ հանած 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ:
«Վստահաբար, տեղյակ եք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ ծնողների ու մասնագիտական, մանկավարժական հանրույթի բողոքի ալիքի մասին, որովհետև խեղաթյուրվել են պատմական իրողություններ և շատ հաճախ հեղինակն իր սուբյեկտիվ ընկալումները ներկայացնում է իբրև գիտական ապացույցներ, դասագրքում բառ անգամ չկա հայրենք, ազգ եզրույթի մասին»,-դիմելով նախարարին ասաց պատգամավորը՝ մասնավորեցնելով կոնկրետ մի քանի օրինակներով:
Որքան էլ զարմանալի է, (թեև այս իշխանության օրոք զարմանալու ոչինչ չի մնացել) ԿԳՄՍ նաարարը հորդորեց համակերպվել իրողությանը, դեռ մի բան էլ եղածը որակեց իբրև դեմարշ՝ կրթական ոլորտում արվող «բարեփոխումների» դեմ:
Մանրամասն տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը