23 10 2023

Նշված կա՞ որ ազգային փոքրամասնությունները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյան



«Քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:  ներկայացնելով այն նախագծի հեղինակն ասաց, որ նախագծով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, հատկապես, ազգային փոքրամասնությունների համար՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե՝ նված կա՞ ազգային փոքրամասնությունններն ովքեր են  հանդիսանում Հայստանում և կա՞ սահմանում, թե՝ ազգային փոքրամասնությունների մեջ որ ազգեր են մտնում, քանի որ այն  վիճելի է: Ռուստամ Բաքոյանն արձագանքեց, որ  Հայստանում կան 11 ազգային փոքրամասնութուններ, երկու ազգություններ  պետականություն չունեն, խոսքը՝ եզդիների և ասորիների մասին է, բայց քրդերն ունեն ինքնավարություն. «Այս փոփոխությունով, հատկապես, եզդիական, ասորական ինչպես նաև՝ ռուսական համայնքի  ներկայացուցիչներն ունենում են հնարավորություն»,-ասաց Բաքոյանը:

Ի պատասխան Գեղամ Նազարյանը նշեց. «Մեկ այլ մտագհոգություն էլ կա, որ ազգային փոքրամասնություն ձևակերպման տակ Հայաստանում կարող են քաղաքացիություն ստանալ այլ ազգերի ներկայացուցիչներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ