13 01 2022

ԿԳՄՍ նախարարին կամ հարցերը դուր չեն գալիս, կամ ձևակերպումները



Ոչ միայն հետարքրքվում ենք, մենք տեղեկացված ենք, թե ինչ իրավիճակ է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարա Վահրամ Դումանյանը:

«Այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է և կառավարության նիստերում, և տարբեր ասուլիսներում, որ անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ մարզերում, և ոչ միայն, մենք որոշ տեղերում ունենք լրջագույն խնդիրներ։ Ունեցել ենք և հիմա էլ ունենք, բայց բնույթը փոխվել է, այսօր ստեղծված համակարգը լիովին թույլ է տալիս, որպեսզի այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներ չկան, այսօր մենք ունենք հեռավար կրթության համակարգ, մեր լավագույն ուսուցիչները ըստ անհրաժեշտության կազմակերպում ենք հեռահար դասընթացները և արվում է ամեն ինչ , որպեսզի կրթական գործընթացը չտուժի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ