«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով», - հայտարարեց Ավինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը