Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրանադայում կարճ հանդիպում են ունեցել, որը Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարների առաջին հանդիպումն է։ Ըստ էության Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի առաջնորդը։
«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես մեր ուշադրությունը կենտրոնացրինք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և իր ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով»,– գրել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը