Արսեն Բաբայանը գրում է․
«Վերջին 30 տարում Արցախում որևէ ադրբեջանցի չի ապրել: Բայց նրանք 30 տարում կարողացան գալ ու գրավել Արցախը:
Մեր ապագա 20 տարին պետք է նվիրենք Արցախը վերադարձնելուն, բայց այս անգամ՝ հավերժ պահելու վճռականությամբ: Յուրաքանչյուր տարի Արցախը վերադարձնելու ուղղությամբ պիտի քայլ կատարենք. տնտեսություն զարգացնենք, որ զինվենք, դիվանագիտական ճակատում զինվենք, ռազմական գործ սովորենք ու շատ այլ կարևոր քայլեր:
Բայց դա կարող ենք սկսել միայն այն պահից, երբ մեր մեջ ու իշխանությունից ոչնչացնենք նիկոլզիմն ու իրական նվիրյալների նոր իշխանություն ձևավորենք:
Առանց պատերազմի անհնար կլինի, բայց դա կլինի նոր սերնդի պատերազմ, ուժեղ և ժամանակակից բանակով պատերազմ, առանց զոհերի պատերազմ...
Մոռացեք պատմական հողերի արդարության հաղթանակի մասին: Չկա և չի էլ եղել այդպիսի արդարություն: Կա մեկ ճշմարտություն, ու նաև՝ մեկ արդարություն. ուժի արդարություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը