26 09 2023

Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր

Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր

Հայասատանում և սփյուռքի  բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի:

Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք  առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ հատուկ արարողություն կկատարվի նաև Մայր Աթոռում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ