ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։
Infocom.am-ի փոխանցմամբ՝ նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները հորդորել են մայթով քայլել, ինչն արել են։ Սակայն դրանից հետո մոտ 15 տղայի բերման են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, աղջիկներին քաշքշել։
Ուսանողները շարունակել են երթը։ Նրանց միացել են այլ ուսանողներ, բոլորով միասին հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված են տասնյակ քաղաքացիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը