Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Արցախցի 18-ամյա երիտասարդին, որի պաշտպանությունը երեկ ստանձնեցի, Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման:
Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը զինվորական, որի մասին 2 օր է հարազատները տեղեկություն չունեն:
Կալանքի նիստը հավանաբար կկայանա գիշերը: Կալանավորման հիմքերը բացակայում են:
Հույս ունեմ դատարանը կմերժի կալանքի միջնորդությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը