20 09 2023

Մենք՝ ժողովուրդս պետք է խոստովանենք, որ մենք ենք այս ստահակներին բերել իշխանության․ Տեր Աբել քահանա Քարտաշյան

Մենք՝ ժողովուրդս պետք է խոստովանենք, որ մենք ենք այս ստահակներին բերել իշխանության․ Տեր Աբել քահանա Քարտաշյան

Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օգնել Արցախին: Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ Տավուշի թեմի Խորանաշատի հովվության հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ասաց․

«Այս օրերին բոլորիս ուշադրութունը սևեռված է մեր ազգային պատկանելիության, ինքնության, մեր արյսն, մարմնի նկատմամբ  խոշտանգումի այս ծանր ցավը և մենք այսօր միասին պետք է խորհենք՝ շատ կարևոր իմաստությամբ լուծումներ գտնելու․․․Մեր պարերազմը չար ուժերի դեմ է, եթե մեր գործողությունները չհանգեցրին նրան, որ Աստծո գութը շարժվի ոչնչի չենք հասնի»,-ասաց հոգևոր հայրը։

«Պետք է խոստովանենք, որ մենք ենք այս ստահակ մարդկանց բերել իշխանության, մեր թույլատու անտարբերությամբ են այս մարդիկ դեռ իշխանության»,-ասաց Տեր Աբելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ