Սեպտեմբերի 20-ին, Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից վերադառնալիս, ռուս զինվորականներով ավտոմեքենան կրակի տակ է ընկել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Կրակահերթի արդյունքում մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։ Տեղում աշխատում են քննչական մարմինների ՌԴ և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը