Ադրբեջանից պաշտոնապես հայտնում են Արցախում լայնամասշտաբ ագրեսիայի սկսման մասին։ Տեսանյութերը, որոնք տեղադրում են արցախցիները համացանցում, լսվում են կրակոցի ձայներ, որոնք շատ մոտ են Ստեփանակերտին։
«Արցախում պատերազմ է»,- ֆեյսբուքյան էջում կարճ գրել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը»,- X-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Հստակ չի նշվում, թե կրակոցները ինչուղղությամբ են՝ քաղաքացիական, թե ռազմական օբյեկտների։
Ստեփանակերտից տարածվող կարճ տեսանյութերում լսվում են կրակոցի ձայներ։
Նշենք, որ Ադրբեջանը այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, հայտնել էր ականի պայթյունից իր 4 աշխատակցի զոհվելու մասին։ Ադրբեջանը նաև խախտել էր հրադադարը Ասկերանի շրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը