18 09 2023

Հայկ Մարությանը պայմաններ է առաջ քաշում

Հայկ Մարությանը պայմաններ է առաջ քաշում

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:

Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:

Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է,  եւ մնացած  3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:

Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական  տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:

Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այդ երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են իրականացնել որպես ավագանու անդամ:

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը:

Ինչչպես ենք դա անում. շատ պարզ: Քանի որ Երեւանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա առաջին նիստը, որ պետք է հրավիրվի եւ դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի, նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի եւ գնանք նոր ընտրությունների: Ընդ որում, ես համոզված եմ, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, որովհետեւ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Սա էլ երկրորդ տարբերակը, սպասում ենք քաղաքական ուժերի արձագանքին:

Իսկ ձեզ, սիրելի երեւանցիներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ընտրությունների հետ կապված, առողջություն եմ մաղթում, եւ իհարկե, Աստված պահապան լինի մեզ բոլորիս»:

Նշենք, որ Հայկ մարությանը նաեւ հրապարակել է իրենց կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը.

Հայկ Մարության

Հայկ Գրիգորյան

Իզաբելլա Աբգարյան

Գրիգորի Երիցյան

Քրիստինա Վարդանյան

Պեդրո Զարոկյան

Իոսիֆ Կուբատյան

Սամվել Մելիքյան

Արաքսի Դիլանյան

Արամ Թորոսյան

Ռոբերտ Ծովյան

Նարինե Արամյան

Տիգրան Պետրոսյան

Արամ Մանուկյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ