16 09 2023

Չորս տարի անց պարզվեց, որ Փաշինյանն ու իր կամակատար իրավապահ համակարգը մոլորեցրել են հանրությանը․ Պատգամավոր

Չորս տարի անց պարզվեց, որ Փաշինյանն ու իր կամակատար իրավապահ համակարգը մոլորեցրել են հանրությանը․ Պատգամավոր

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաբոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր արդեն կիսապաշտոնական լուր տարածվեց, որ կարճվելու է մարտի 1-ի գործով նախկինում եզակի ձերբակալված եւ սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Նրան կալանավորեցին մեծ քարոզչությամբ, 70-ամյա սպային պահեցին կալանքի տակ, թույլ չտվեցին կնոջ հուղարկավորությանը մասնակցի։

Գեղամ Պետրոսյանի անունը ծառայեցրին իբր մարտի 1-ի լիակատար բացահայտման մասին փաշինյանական քինախնդիր մոլագարության հանրային քարոզչության համար։

Ավելին, դեռ մեղադրանք չառաջադրված, միայն կալանքի մասին ՀՔԾ հաղորդագրության տարածումից հետո Փաշինյանը սկսեց այն շահարկել։

«Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»… 2019 թվականի հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով Գեղամ Պետրոսյանի ձերբակալման փաստին։

Չորս տարի անց պարզվեց, որ Փաշինյանն ու իր կամակատար իրավապահ համակարգը մոլորեցրել են հանրությանը։ Պետրոսյանն անմեղ է։ Ասել է թե՝ մարտի 1-ի լիակատար բացահայտում փաշինյանական օպերացիան էլ ծառայում էր սեփական մեղքերը քողարկելու ու հանրության աչքին կեղծ թիրախներ նշանակելու համար։ Ու եթե ձերբակալման լուրից նիկոլը «շատ էմոցոնալ պահեր է ապրել», թերեւս իրականում մի փոքր հանգստացել է, որ այլոց ձերբակալվելով ինքը սկսում է մաքրվել մարտ 1-յան ոճրագրոծության կազմակերպման մեղքից»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ