11 09 2023

Արձանագրության վավերացումը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն է. Մինասյան



Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախագծով նախատեսվում է Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած, ավելի վաղ մասնագետները նշել են, որ Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, և Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը:

Կարծիք հայտնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դրական համարեց հետագայում միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվութան ենթարկելու առումով.

«Ի լուր աշխարհի մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, հայտարարենք, որ նաև տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը գնդակահարում Հադրութի հրապարակում մարդկանց, թե ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում մարդկանց, թե ինչպես է «բանակ» կոչված ադրբեջանական խուժանը թե՛ քաղաքացիական անձանց, և թե՛ նաև արդեն անպաշտպան զինվորների նկատմամբ իրականացնում մահապատիժ, սրանք նաև արձանագրումներ են և մենք պետք է մեզ ու միջազգային հանրության համար հետագայում դառնան Ալիևի և նրա վարչակազմի, այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավոություն, թեև Ադրբեջանը դեռևս չի վավերացրել այս արձանագրությունը և հավանաբար առաջիկայում չի էլ վավերացնելու , բայց մենք պետք է  քայլեր ձեռնարկենք՝ իր լուր աշխարհի արձանագրելով մարդատյաց, մարդակեր  ռեժիմի հետ, այո՛, մահապատժի վերացման փաստը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամսն՝ տեսանյութում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ