11 09 2023

Անհանգստություններ կա՞ն. Խամոյանը՝ բոլոր դեպքերում մահապատիժն արգելելու կառավարության նախագծի մասին



Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախագծով նախատեսվում է Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած, ավելի վաղ մասնագետները նշել են, որ Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, և Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը:

Նշենք, որ Կոնվենցիային կից այս արձանագրությունը որոշ վերապահումներ էր ընձեռում կոնվենցիային միացած պետություններին, որպեսզի արտակարգ դրությունների ժամանակ հնարավորություն ունենա շեղվել կոնվենցիայից։ Ստորագրելով 13-րդ արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, այլևս հնարավորություն չի ունենալու այս վերապահումներից օգտվել, և բոլոր դեպքերում մահապատիժը մեզանում կարգելվի։

Ինչևէ հարցն ուղղելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին Ագնեսա Խամոյնաը հետռարքրքվեց. « Բոլոր դեպքերում մահապատժի  վերացման թիվ 13 արձանագրության  վավերացումը որևէ հավելյալ, այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է. ահանգստություններ, վերլուծություններ  կա՞ն»:

Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ սահմանադրական, իմպերատիվ նորմ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ