08 09 2023

Ալեն Սիմոնյանը ջրված է, իսկ խոնավացող բանը կարող է փտել. Աննա Մկրտչյան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 8-ին,  շարունակվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայցադիմումի գործով լսումը։  Սիմոնյանը Մկրտչյանից պահանջում է փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը՝  500 000 դրամ գումարտ չափով, ներողություն և հերքում հրապարակել:   Խոսքը վերաբերում է Աննա Մկրտչյանի նոյեմբերի 3-ի ֆեյսբուքյան տեսաուղերձին, որը վերնագրված է «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն։»

Դատական նիստից հետո Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց՝ իր մոտ չէ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը: Նա դիմեց մարդկանց՝ հորդորելով, որ եթե գտնեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը ապա տանեն նրանց տուն, եթե դուռը բացող չլինի, թողնեն դռան դիմացի շորի տակ։

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ