08 09 2023

Կարևորում ենք Եկեղեցու ինստիտուտն ու աջակցություն հայտնում. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ



 

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով օրվա խորհուրդը Անդրանիկ Թևանյանն ասաց.

«Այցելությունը նաև խորհրդանշական է և ուղերձ է մեր հանրության էն շրջանակներին, որոնք ունեն հոգևոր կողմնորոշում և քանի որ այս իշխանություների օրոք Եկեղեցու նկատմամբ հարձակումերը պարբերական բնույթ են կրել,  սրանով ուղերձ ենք հղում՝ ասելով, որ ավանադական արժեքների կրողները, ովքեր Մայր Եկեղեցու հետ են տեսնում իրենց կյանքն ու գործունեությունը նրանց իրավունքերը պետք է պաշտպանվեն և այդ առումով  կարևորում ենք Եկեղեցու ինստիտուտն ու մեր աջակցությունն ենք հայտնում  Հայ Առաքելական Եկեղեցուն»:

«Մեր պայքարը նաև մշակութային ու արժեհամակարգային բնույթ ունի և համոզված ենք որ ՀՀ քաղաքացին պետք է պաշտպանի իր պետությունը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ