07 09 2023

Ադրբեջանը Հայաստանի և Արցախի հետ սահմանին հատուկ նշանակության ստորաբաժանումներ է կուտակում

Ադրբեջանը Հայաստանի և Արցախի հետ սահմանին հատուկ նշանակության ստորաբաժանումներ է կուտակում

ՀՀ մարու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է՝ թշնամին Հայաստանի և Արցախի հետ սահմանին իր հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներն է տեղակայում, դրանք հայտնի են իրենց առանձնակի դաժանություններով։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ:

Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):

Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:

Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,- գրել է Արման Թաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ