30 08 2023

Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում. Անուշ Պողոսյան

Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը գրում է.

«2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից  պայմանագիր կնքել

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30000 դրամ: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է «откат»-ը:  Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն  կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը.....

Առաջանում են մի շարք հարցեր

1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում մահացածի հարազատը: Արդյոք սեպտեմբերի 1-ից  այդ ծառայությունը թանկանալու է:

2. Եթե չի թանկանալու, ինչի հաշվին է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20000 դրամը:

3. Ինչու այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման եւ իրականացման չափորոշիչի մեջ:

4. Եթե մինչ այդ եղել են ոչ «քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն «откат», արդյոք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:

5. Ինչով է պայմանավորված մահացածի հարազատի 30000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20000 դրամ:

6. Ինչու է դիահերձարանը վճարում 20000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10000 դրամ է:

7. Ինչու է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:

8. Որն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու» են հիվանդանդանոցների վրա......

Հ.Գ. Գուցե սա կատարվում է,որ այլևս վախից չմահանան.......

Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ.........»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ