28 08 2023

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել․ ՊՆ

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: 

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։
Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ