25 08 2023

Գիշերը կանխվել է ուկրաինական 42 ԱԹՍ-ների հարձակումը Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ

Գիշերը կանխվել է ուկրաինական 42 ԱԹՍ-ների հարձակումը Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում իրականացնել ՌԴ տարածքում։ Դրանցից 9-ը ոչնչացվել են Ղրիմի երկնքում, ևս 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«ՀՕՊ միջոցները 42 անօդաչու են հայտնաբերել։ Ղրիմի տարածքում 9 ԱԹՍ ոչնչացվել է, 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել` չհասնելով թիրախին»,- մանրամասնում են ՊՆ-ից։

Նշվում է նաև, որ Կիևն օգտագործել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:

Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Խերսոնես հրվանդանի շրջանում ծովի վրա մի քանի անօդաչու է ոչնչացվել, տուժածներ և ավերածություններ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ