07 10 2024

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը   «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն են»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շնորհանդեսի ժամանակ. Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը նա է ղեկավարում։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 26-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ