18 08 2023

Սրանով ադրբեջանցիները Փաշինյանին իր տեղը ցույց տվեցին. Տիգրան Աբրահամյան

Սրանով ադրբեջանցիները Փաշինյանին իր տեղը ցույց տվեցին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը.

«44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը: Մինչ երեկ Փաշինյանն ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և հերթական անգամ խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասին, դրանից ժամեր անց, ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, թե դրան ի պատասխան, ինչ գործողություններ են իրականացրել ուժային մարմինները: ՀՀ ԱԱԾ-ն նաև կոչ է արել ադրբեջանցիներին` միջադեպի վերաբերյալ պատշաճ քննություն անել, սակայն չեմ կարծում, թե ԱԱԾ-ում այդքան միամիտ են, որ կարծում են, թե միջադեպը պատահականության կամ ինքնագործունեության հետևանք է: Օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն կամ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա: Սա ի դեպ, նաև անձնական ապտակ ու ստորացում էր Փաշինյանին, որով ադրբեջանցիներն իր տեղն էին ցույց տալիս հայաստանյան իշխանությանը` նաև զգուշացում: Սա էլ իրենց եղբայրական թուրքերը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ