18 08 2023

Աղջիկ երեխային բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար․ Mediahub.am

Աղջիկ երեխային բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար․ Mediahub.am

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։ 

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, MediaHub-ը ավելի սարսափելի տեղեկություններ պարզեց: Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

Քիչ առաջ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: 

Նա այս պահին ոստիկանությունում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ