17 08 2023

Մանասյանը անպատասխան նամակ է գրել ադրբեջանցի կոլեգային



«Մենք գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ու դրան միջազգային հանրության արձագանքի մասին։

Նա նշեց, որ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, բազմաթիվ հայտարարություններին, խնդիրը դեռ չի լուծվել։

«Բնականաբար, գործուն քայլերի ձեռնարկման կարիք կա ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ նաև միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը։

 Անահիտ Մանասյանը նաև նշեց, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի արձագանքել իր՝ դեռ 1 ամիս առաջ ուղարկած նամակին։

Անդրադառնալով՝ Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին նա ասաց «
Մեր ուսումնասիրության կոնտրոնում Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հարցն է։ Անձն ազատությունից փաստացի զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում․․․Համեմատելով այն հիմնական պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնք տարածում են Ադրբեջանի իրավասու մարմինները, նաև մեզ մոտ եղած փաստական տվյալներն ու իրավական տվյալները, ակնհայտ են խնդիրները՝ միջազգային մարդասիրական տեսանկյունից։ Մասնավորապես, չնայած տարածված պաշտոնական հաղորդագրությանը, Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ։ Երկրորդը՝ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղասգրվող արարքն է կատարվել»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ պահեստազորայինի ձերբակալման հարցին՝ Մանասյանն ասաց, որ այս պահին իրենց իրավասության շրջանակներում աշխատանքներ են տանում։ Առաջիկայում, անհրաժեշտության դեպքում, հանդես կգան հայտարարությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ