Կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ներկայացվել , ըստ որի՝ Երևանի Մյասնիկյան պողոտա 43ա հասցեում գտնվող 190 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2245.58 քառ. մետր մակերեսով հողամասը աճուրդով կօտարվի։ Գույքի մեկնարկային գինը՝ 238 600 000 ՀՀ դրամ է ։ Հիմնավորման մեջ նշված է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես ոստիկանական գրասենյակ, սակայն ներկայում չի շահագործվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը