Այսօր կայանալու է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը։ Դրան ընդառաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում բնակվող արցախցիները՝ պահանջելով ՄԱԿ ԱԽ-ից առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի Ադրբեջանը կասցենի իր ցեղասպան քաղաքաանությունն Արցախում։ Որպես բողոքի նշան՝ քաղաքացիները գրասենյակի բակ նետեցին Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները․ «Արցախում 120 հազար հայ ամեն օր ու վայրկյան ապրում է այս իրականությունը: Թող խիզախություն ունենան գոնե մեկ րոպե նայել այս իրականությանը»,-ասաց մասնակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը