Ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
«2023 թվականի օգոստոսի 17-ից օգոստոսի 26-ը կասֆալտապատվեն Ռուսաստանից դուրս եկող երթուղիները։ Այս աշխատանքները կհանգեցնեն երթևեկության գծերի փուլային ապաշահագործմանն ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Սահմանը հատել ցանկացողներին խորհուրդ է տրվում այս ընթացքում ճանապարհորդել այլընտրանքային երթուղիներով։
«Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին Դաղստանի մաքսակետի երեք միջազգային ավտոմոբիլային անցակետ կա՝ Յարագ-Կազմալյար, Թագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա»,- նշել է ծառայությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը