15 08 2023

Վթարից մահացած Լիանա Քոչինյանը մանկապարտեզի դաստիարակչուհի էր․ News.am

Վթարից մահացած Լիանա Քոչինյանը մանկապարտեզի դաստիարակչուհի էր․ News.am

News.am-ը գրում է․

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած 42-ամյա Լիանա Քոչինյանը Երեւանից էր։ Նա որպես դաստիարակչուհի աշխատում էր Երեւանի «Հեքիաթ» մանկապարտեզում։

«Շատ բարի, հավատքով մարդ էր, միշտ «Նարեկ» ուներ հետը, նաեւ Արեւմտյան Հայաստան էր տարել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանայի ընկերուհին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ