Երեկ լրացավ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին, որը 16 մարդու, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի կյանք խլեց։ Զոհվածների հարազատները, այլ քաղաքացիներ ծաղիկներ, խաղալիքներ են բերել այնտեղ՝ պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա։ դեպքի վայր այցելած քաղաքացին վրդովմունք հայտնելով Նիկոլ Փաշինյանի մասին ասաց․ «էդ ղեկավար չի, պատուհաս ա․ ընտրեցինք, ասինք՝ մարդ ա էլի, հո անասուն չի․․․ էն ժամանակ ստի տոպրակը բացել էր ու խոսո՜ւմ, հա խոսո՜ւմ էր, իսկ հիմա փողի տոպրակն ա բացել լցնում ա, լցնում, լցնում ու չի կշտանում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը