15 08 2023

Երկրի ղեկավարը, որը վճարվում է իմ տված հարկերով, կարող էր աջակցել, բայց՝ չարեց․ «Սուրմալու»-ի պայթյունից տուժած աշխատակից



Երեկ լրացավ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի   մեկ տարին, որը 16 մարդու, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի կյանք խլեց։ Զոհվածների հարազատները, այլ քաղաքացիներ ծաղիկներ, խաղալիքներ են բերել այնտեղ՝ պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա։  Առևտրի կենտրոնի տուժած աշխատակիցնրից մեկն ասաց, որ դեպքից մեկ տարի անց էլ , որևէ աջակցություն պետությունից չի ստացել ․

«Երկրի ղեկավարը, որը վճարվում է իմ  տված հարկերով , կարող էր աջակցել, մի քանի ամիս գոնե ինձ ազատել հարկերից,  բայց՝ չարեց»։

Աշխատակիցը նաև վրդովված էր Էկոնոմիկայի նախարարից, ով մի  առթի ժամանակ առևտրականներին անվանել էր անգրագետ այն բանի համար, որ, ըստ իրեն, չեն ապահովագրել  ապրանքը։ «Իմ անգրագետ հալով հարկ եմ տալիս, ինքն իր գրագետ հալով հարկ ա վերցնում ու իր քաղաքացուն չի օգնում»,-ասաց առևտրականը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ