15 08 2023

Կասկածներ ունենք, որ միտումնավոր են պայթեցրել․ քաղաքացին՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին



Երեկ լրացավ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի   մեկ տարին, որը 16 մարդու, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի կյանք խլեց։ Զոհվածների հարազատները, այլ քաղաքացիներ ծաղիկներ, խաղալիքներ են բերել այնտեղ՝ պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա։

«Էլ ոչ մի բանի չենք հավատում, սա հանկարծակի պայթյո՞ւն է, հա՞,  սալյուտներից կպայթի՞, միշտ էլ մեր պահետներում սալյուտներ եղել են, ի՞նչ սալյուտների պահեստ, բոլորս էլ կասկածում ենք, որ սա  կազմակերպված պայթեցում  էր, մի քանի օլիգարխներ չեն ուզում որ աշխատի Սուրմալուն»,-ասաց նրանցից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ