08 08 2023

Առաջիկա օրերին խմել շատ ջուր ու թան, պակասեցնել կոֆեին պարունակող խմիչքները․ մասնագետի խորհուրդը



 «Ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ և մեզ սպասվող շոգ եղանակի պայմաններում պետք է իմանալ ճիշտ, կանխարգելիչ վարվելակերպի կանոնները»,- հրավիրվածած  սուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

«Շոգին օրգանիզմը ջրազրկվում է, ջրի հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ, առնվազն օրական 2-3 լիտր ջուր պետք է խմել, խոսքը սովորական ջրի մասին է։ Սիրտանոթային հիվանդություններ ունեցող և հղի անձիք պետք է անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ, բայց միևնույն է պետք է ջրի քանակն ավելացնե։ Այն մարդիկ, ովքեր ամեն օր դեղեր են ընդունում, պետք է շատ ուշադիր լինեն, երբեք չխախտեն իրենց նշանակված դեղերը և չզբաղվեն ինքնաբուժությամբ։ Այլ ըմպելիքներից խորհուրդ ենք տալիս շատ օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն իդեալական լրացնում է մեր օրգանիզմում աղերի, սպիտակուցների և ջրի կորուստը։ Կոֆեին պարունակող խմիչքները տաք և սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել, չնայած դրանք թարմացնող էֆեկտ ունեն, սակայն հյուծում են օրգանիզմը։ Իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի են ծանրացնում վիճակը»։

Նրա խոսքով՝մինչև օգոստոսի 13-ը ամենաշոգ ժամերը կլինեն 12:00-ից մինչև երեկոյան 18:00-19:00-ն:

 «Քանի որ այդ ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթումն առավել ուժեղ է լինում, խորհուրդ է տրվում չլինել դրսում կամ չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ: Հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում այդ ժամերին նույնիսկ ստվերում չլինել, իսկ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում պառկած անցկացնել, քանի որ պառկած վիճակում հեշտ է պահպանել օրգանիզմի ջերմային բալանսը:  Եթե այդ ժամերին ստիպված պետք է դրսում լինեք, պետք է կրել արևային ակնոց, լայնեզր գլխարկ, հովանոց, բաց գույնի բնական կտորներից ազատ հագուստ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ