«Հայաքվե»-ին միացել են 58 հազար ՀՀ քաղաքացի․ նախաձեռնող խումբն ամփոփել է առաջին փուլը : Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «Հայաքվե»-ն ստորագրահավաքով ոչ միայն չի ավարտվում, այլև թեևակոխում է շատ ավելի վճռական ու լարված փուլ: «Նախ մենք հիմա երկու շաբաթանոց դադար ենք վերցնելու, որպեսզի ստացված արդյունքները ամփոփոենք, թվայնացնենք և ներկայացնենք ԿԸՀ: Արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց հետո կվերսկսենք քարոզարշավը, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք Արցախը պահելու, որ վստահություն լինի»,- ասաց նա:
Ավետիք Չալաբյանը նաև ընգծեց՝ իշխող ուժի հետ աշխատանք տանելու կարևորությունը, քանի որ, ըստ Չալաբյանի, նրանց պատճառով է այսօր Արցախը հասել ցեղասպանության շեմին և «Հայաքվե»-ն այս առումով նրանց համար կարող է փրկօղակ լինել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը