01 08 2023

Կեցցե՛ս, Սերգեյ Սմբատյան, տաղանդը և համբավը քամուն տալ անհնար է... «Հրապարակ»

Կեցցե՛ս, Սերգեյ Սմբատյան, տաղանդը և համբավը քամուն տալ անհնար է... «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ Հայր և որդի Սմբատյանների դեպքը թո՛ղ որոշի դատարանը։ Դա երկար ու քաղաքականությամբ բորբոքված գործ է... Ագահությունը արատ է երկուստեք։

Այլ բան եմ ասում. տարիներ առաջ Սերգեյ Սմբատյանը եկել էր Աստանա (Ղազախստան)։ Երևանից հանձնարարական (դիմավորել-հյուրընկալել-ճանապարհել) պետք չէր համերգին Դեսպանի ներկա լինելու համար։ Հարազատ ԱԳՆ-ն չէր էլ հասցնի նրա համերգացանկին հետևել։ Քիչ է եղել, երբ քիթս տնկած նստել եւ չեմ էլ սպասել, թե ո՛վ կմոտենա ակնածանք հայտնելու։ Համերգն ավարտվեց։ Հրաժեշտի պահին հասկացա՝ ոչինչ չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է՝ համաշխարհային աստղի սլացք։ Աներևակայելի հպարտ եմ և այդ մասին ասում եմ իմ զավակներին, թոռներին, սիրելիներին, անծանոթներին... Կեցցե՛ս, Սերգեյ Սմբատյան, տաղանդը և համբավը քամուն տալ անհնար է...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ