Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հույս է հայտնել, որ արցախահայությունն իրեն բաժին հասած այս դժվարությունը ևս կհաղթահարի։ Նա իր X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է․
«Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով կռվել է իր պապենական հայրենիքը պահպանելու համար, ավելի անտանելի է դարձնում ադրբեջանական շրջափակումը։ Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք սա նույնպես կհաղթահարեն»:
Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ էլ պատասխանել է թուրքերի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին․
«Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան»։ Ըստ նրանց, իսկական, հայրենասեր թուրքը պետք է հպարտանա հայերի բնաջնջմամբ։
Խնդրում եմ, մի րոպե մտածեք այս մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը