Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 23-26-ը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը հուլիսի 24-ին Նոր Նորքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը