29 12 2022

Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի չափը

Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի չափը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 22-ից 28-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Իսկ Նոր Նորք վարչական շրջանում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 24-ին և 28-ին։

«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը` Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին»,– ասված է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ