26 07 2023

Ղարաբաղը կարող են ներառել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մեծ պայմանագրի մեջ․ Տարասով. News.am

Ղարաբաղը կարող են ներառել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մեծ պայմանագրի մեջ․ Տարասով. News.am

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի, ինչի մասին հայտարարել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետը դա բացատրեց նրանով, որ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով։

«Ադրբեջանը շտապում է։ Տպավորություն է ստեղծվում, որ նա վախենում է, որ ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրում Ղարաբաղի խնդիրը կներառվի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կառուցման ընդհանուր պայմանագրում։ Եվ քանի դեռ չի ավարտվել ուկրաինական հակամարտությունը, Բաքուն ցանկանում է ամրապնդել իր դիրքերը»,-նշեց փորձագետը։

«Հավանաբար, դա է Ադրբեջանի համար գլխավոր մոտիվացնող գործոնը»,-նշեց նա։

«Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հաղթանակը կհանգեցնի նրան, որ Մոսկվան պարզապես կսրբի Արեւմուտքը Կովկասից ցանկացած տարբերակով, որը նա վտանգավոր է համարում»,-հավելեց Տարասովը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ