18 07 2023

Մենք ամենալավն ենք. Գարիկ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել



Շոումեն եւ հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն այսօր յութուբում նոր տեսահոլովակ է տեղադրել: Երգը կոչվում է «Լավն ենք»:

«Այս երգը մեր ազգի մասին է: Երգում ինքնաիրոնիա կա, հումոր կա, լսե՛ք, վայելե՛ք, նայե՛ք: Երգի միակ նպատակը իմ հայրենակիցներին ժպիտ պարգևելն է» — Alpha News-ի հետ բացառիկ զրույցում ասել է Մարտիրոսյանը:

Տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել է գրեթե 200 մարդ՝ տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից:

«Մենք իրոք լավն ենք, մենք դա պետք է ընդունենք ու քայլենք առաջ, մեր լավ օրերը դեռ առջևում են, մենք ամենալավն ենք»- եզրափակել է հեռուստահաղորդավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ