28 09 2020

Պատերազմը և բռնությունը՝ ադրբեջանկան նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ միջոնցերն են. Գարիկ Մարտիրոսյան

Պատերազմը և բռնությունը՝ ադրբեջանկան նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ միջոնցերն են. Գարիկ Մարտիրոսյան

 

Ռուսաստաբնակ հայ հայտնիները սոցցանցերում անդրադառնում են Արցախում ստեղծված պատերազմական վիճակին:

Այսպես՝ հայտնի հայ հումորիստ, շուոմեն Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիարժեք ռազմական և տեղեկատվական աջակցությամբ պատերազմ են սկսել հայերի դեմ:

«Պատերազմը և բռնությունը՝ ադրբեջանկան նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ միջոնցերն են՝ հայ ժողովրդին վախեցնելու համար: Եվ այդ ամենը կատարվում է 21-րդ դարում, երբ բոլորն ամեն ինչ տեսնում են և լսում: Հայ խաղաղ բնակիչները սպանվել են և վիրավորվել ադրբեջանկան ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով»,- գրել է Մարտիրոսյանը՝  գրառմանը կից հրապարակելով հայկական դրոշով լուսանկար:

Մեկ այլ հայտնի հայ հումորիստ, դերասան Միշա Գալուսյանն իր Instagram-ում գրել է. «Մեր աչքի առաջ սպանում են խաղաղ բնակիչների: Դարձյալ պատերազմ է: Եվ դարձյալ ադրբեջանական ագրեսիվ գործողություններ հայերի դեմ, ե դարձյալ այդ ամենը կատարվում է պատասխան քայլերի կեղծ կարգախոսների ներքո:  Սակայն ոչ ոք հիմար չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ