Հայաստանում անցկացվելու է Comedy Club-ի փառատոնը։ Սեպտեմբերի 15-ին և 16-ին Հայաստանում կլինեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը և USB խումբը։
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրել է.
«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը