Կյանքից հեռացել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նրա եղբայրը՝ Լևոն Մարտիրսյանը, ով Կանադայում ՀՀ նախկին դեպանն է եղել, հայտնել է․
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։
Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին ժամը 13:00-ին` նույն եկեղեցուց»,։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը