12 01 2023

Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից

Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի 50 դիմորդներ զրկվել են Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից, որը Հայաստանում մեկնարկում է հունվարի 15-ից։  Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի պաշտոնական տեղեկագրում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից այս փուլում հայտագրվել է առնվազն 50 աշակերտ:

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան մեկնելու և կրթություն ստանալու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից։

Նշենք, որ արդեն  32 օր Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Արցախում  հումանիտար ճգնաժամ է:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ