«Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ հակասույթւոնները ոչ միայ ակնառու են, անգամ նույնիսկ պետական մարմիններըն են ասել դրա մասին»,-խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
«Մասնավորապես ԱԱԾ-ն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ և այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների, իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ անձին քերական պատասխանատվությունից ազատելու համար, հակասում է պատժի անխուսափելիության սկսզբունքին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ներկայացրած հիմնավորումը, թե ՌԴ-ում, Լատվիայում և Ղազախստանում էլ է նման պրակտիկա կիրառվել, իրականության չի համապատասխանում:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ ԲԴԽ-ն էլ արձանագրում է՝ այն կիրառելի չէ և բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության և անխուսափելիության սկզբունքը, այն չի համապատասխանում նաև արդարության և հանրայնության սկզբուքններին, նույն կարծքը հայտնել է նաև ՆԳՆ-ն:
«Այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու»,-հայտնեց Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տարբեր այլ ձևեր կան, իսկ «Հայաստան» խմբակցությունը «կոշտ» դեմ է քվեարկելու նախագծին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը